Մելբուռնում տղամարդն ինքնահրկիզվել է բանկում, ինչի հետևանքով բռնկված հրդեհից առնվազն 27 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է The Age պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11.30-ին։ Անհայտ անձը մտել է քաղաքի արևելյան Սփրինգվեյլ շրջանում Commonwealth բանկի մասնաճյուղերից մեկն ու հրկիզել այն, թե ինչպես՝ չի հստակեցվում։
Վիրավորներից 6-ի մոտ առկա են լուրջ այրվածքներ։ Եվս 21 տուժածների, այդ թվում 3 երեխաների մոտ, շմոլ գազից թունավոր նշաններ կան, նրանք հոսպիտալացվել են։
Ականատեսներից մեկի խոսքով՝ միջադեպի պահին փողոցի մյուս կողմում պայթյունի ձայն է լսվել։
Ոստիկանությունը տեղի ունեցածի փաստով հետաքննություն է սկսել։ Շրջանը շղթայի մեջ է վերցվել։









































