«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի քվեարկությանը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի մասնակցել: Նրա հավաստմաբ՝ չի բոյկոտել, երկրորդ, երրորդ քվեարկության ժամանակ հստակ կողմնորոշում կունենա:
Է. Մարուքյանի գնահատմամբ՝ հիմնադրամի ստեղծումը լավ գաղափար է, բայց վատ կիրառելու ճանապարհ է ընտրվել:
Այս օրերին ամենաշատ քննարկվող թեման նաև այն էր, որ բանակի հաշվին հարստացած գեներալներ կան, պետք չէ նրանց անունները տալ, բոլորը նարնց գիտեն, և նրանց գումարները պետք է ուղղել բանակի զարգացմանը: Սեյրան Սարոյանն էլ ասում էր՝ Աստված նրանց կպատժի:
Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ինչու այդ թեման բուռն քննարկվեց, սակայն որևէ քայլ չձեռնարկվեց և որևէ մեկը պատասխանատվության չկանչվեց, Է. Մարուքյանը պատասխանեց. «Պապատասխանատվության հարցն այլ է, իրավական պետությունում չեն կարող լինել նման կոչեր՝ հարուստներից գնացեք վերցրեք, որովհետև կասկած կա որ նրանք թալանել են: Բայց քանի որ մենք այդպես էլ իրավական պետություն չենք դարձելել, մեր երկրում պատիժը ոչ թե դատարանից ենք սպասում, այլ Աստծուց, ոչ թե Քրեական օրենսգիրքն է կիրառվում, այլ ասում ենք՝ գողացողը շան տղա է:
Որպես իրավունքի գերակայության ջատագով, կարծում եմ, որ մի օր գիծը պետք է գծենք, երբ որ կլինի կամք, և քննություն պետք է տարվի թալանը, կոռուպցիան պիտի բացահայտվի: Դատական կարգով դա կարող է արվել «Ռոբին Հուդ»-երի երկիրը չէ, որ մեկը իր նետ ու աղեղը վերցնի գնա հարուստներից հարստությունը վերցնի, տա աղքատներին:
Ես այդ դաշտ չեմ մտել, ես նշել եմ անարդյունավետ ծախսերը և աղբյուրներից երկուսն եմ ցույց տվել, թե որտեղից կարելի է այդ գումարները վերցնել, փոխանցել հիմնադրամին և առնվազն 2 տարի այդ 1000 դրամների կարիքը չի լինի»:
Պատգամավորն առաջարկել է Դիլիջանում ՊԵԿ-ի կողմից հիմնադրված ուսումնական կենտրոնի վաճառքից կամ վարձակալությունից ստացված միջոցները և ճանապարհային երթևեկության և կարմիր գծանշումների խախտման հետևանքով նշանակված տուգանքներից հավաքված գումարները փոխանցել հատուկ հիմնադրամին:
Մարուքյանը նաև առաջարկել է հետադարձ ուժ տալ նախագծին՝ մինչև 94թ ներառյալ:
Մանրամասները՝ տեսանյութում:







































