Ժնևում Sotheby’s աճուրդի տան կողմից վաճառվել է 8.01 կարատ քաշով հազվագյուտ երկնագույն ադամանդ, որի համար վճարել են 17.1 մլն դոլար։ Աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով՝ 5 տարում այն թանկացել է 33.6 տոկոսով։ Դեռևս 2012 թվականին այդ հազվագյուտ քարի համար վճարվել էր 12.8 մլն դոլար։
Քառակուսու ձևով ադամանդը, որը տեղադրած է Cartier ոսկերչական տան մատանիում, մինչ աճուրդը գնահատվել էր 15-25 մլն դոլար։ Նրան չի հաջողվել գերազանցել ռեկորդը, որը սահմանվել էր անցած նոյեմբերին Sotheby’s-ում, երբ «Ժոզեֆինայի երկնագույն լույսին» քարը, որը կշռում էր 12.03 կարատ, վաճառվել էր 48.5 մլն դոլարով։
Աճուրդում երկնագույն ադամանդին իրացման արժեքով գերազանցել է վարդագույն՝ 17.07 կարատանոց ադամանդ, որը վաճառվել է 20.8 մլն դոլարով, չնայած մինչ աճուրդը այն գնահատվել էր 12-15 մլն դոլար։







































