Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա «օրենքով գողի», որը Թբիլիսիի միջազգային օդանավակայան է ժամանել Մոսկվայից։ Այս մասին հաղորդում է Rosbalt-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունը։
Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ ««Օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձի ժամանում» հոդվածով, որը նախատեսում է 7-ից 10 տարվա ազատազրկում։ Տեղեկատվության համաձայն՝ ձերբակալված անձը մի քանի տարի բնակվել է Ռուսաստանում։
Վրաստանում կազմակերպված հանցագործության, մասնավորապես, «օրենքով գողերի» դեմ պայքարը առաջնահերթ խնդիրներից մեկն է 2003թ․ հետո, երբ իշխանության եկավ Միխեիլ Սաակաշվիլին։ 2005թ․ Վրաստանի քրեական օրենսգրքում ներառվել է «Անդամակցություն գողական համայնքին․ Օրենքով գող» հոդվածը։










































