Wednesday, 24 06 2026
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արիս արքեպիսկոպոսը հաստատում է՝ Վեհափառին ուղղված նամակը Երուսաղեմի պատրիարքն է գրել

Արդեն մի քանի օր է՝ հանրության ուշադրության կենտրոնում է օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Ն.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված նամակը, որտեղ պատրիարքը տարակուսանք էր հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Նա նաև նամակում նշում է՝ տարիներ անց համոզվել է, որ վեհափառ հայրապետին ավելի հետաքրքրում են արտաքինն ու նյութականը: Նուրհան սրբազանը նաև մտահոգություն է հայտնում, որ ավելի շատ կարիք կա մաքրակրոն և զարգացած եկեղեցականների, քան գարշապար լիզողների:

Ավելի ուշ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տարակուսանք էր հայտնել, որ այն Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի անձնական էլեկտրոնային հասցեից է ուղարկված: Հիշեցնենք, որ պատրիարքի ընտրությունների ժամանակ մրցակցությունը Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և այն ժամանակ Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի միջև ավարտվեց ձայների չնչին տարբերությամբ՝ հօգուտ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը նշեց, որ իր ուղարկած նամակը վավերական է՝ պատրիարքի ստորագրությամբ և պատրիարքարանի պաշտոնաթղթի վրա:

«Բովանդակությունը նույնն է, այն, ինչ նախապես մամուլով տարածվեց: Իհարկե, չգիտեմ, թե ինչպես անկանոն կերպով դուրս եկավ և տարածվեց՝ մինչ վեհափառին ուղարկելը, բայց ես՝ տեսնելով, որ արդեն աղմուկ է բարձրացել, և Տեր Վահրամը կասկած է հայտնել մամուլում նամակի վավերականության առնչությամբ, անմիջապես ինձ մոտ եղող պաշտոնագիրը ուղարկեցի Մայր աթոռ՝ մտածելով, որ երևի պատրիարքի կողմից ուղարկվածը չէր հասել»,- ասաց Արիս սրբազանը: Նա նշեց, որ երեկ երեկոյան է ուղարկել:

Հարցին՝ Դուք կիսո՞ւմ եք արդյոք պատրիարքի՝ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ մտահոգությունները, Արիս սրբազանը ասաց. «Թույլ տվեք չմեկնաբանեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում