Saturday, 04 07 2026
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

ՀՀԿ-ն ասել է՝ մի օրենք պետք է ընդունեն, նրանք էլ սեղմել են կոճակը. տեր Գրիգոր

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով գենդերային հավասարության մասին օրենքին՝ առանձնացրեց «ձեռք բերովի սոցիալապես ամրագրված վարք» դրույթը: «Չփորձեն մարդիկ արդարանալ, որ սա ի նկատի չեն ունեցել, միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք՝ եթե օրենքում միջազգային օրենքների գերակայությունը կա, ապա այդ օրենքների փաթեթը պետք է դրվի սեղանին»,- ասաց Վարդան Խաչատրյանը:

Թե ինչ է պատրաստվում անել եկեղեցին, Սբ. Սարգիս եկեղեցու հովիվ տեր Գրիգորը նշեց, որ եկեղեցու հիմնական առաքելությունը հասարակության դաստիարակությունն է քարոզչության միջոցով. «Սա մեղքի ոլորտում է, արդյունքը Սոդոմ-Գոմորի գլխին եկածն է: Մենք այս պղծությունը ուզում ենք օրինականացնել, և, բնականաբար, բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պետք է պայքարել, անգամ նահատակվել, քան թե արժանանալ Աստծո պատժին»,- ասաց նա:

Ինչո՞ւ է դրվել «գենդեր» եզրույթը. ըստ նրա՝ սա մարդկանց համար հատուկ պատրաստված խճողում է: «Աստված արարեց տղամարդ և կին և նպատակ դրեց, որ աճեն, բազմանան և արարեն»,- ասաց տեր Գրիգորը: Նրան զարմացրել էր երեկ Ֆրանսիայում մի կնոջ հայտարարությունը, թե պատրաստ է կերակրել միասեռ ընտանիքներին, որոնք երեխաներ են որդեգրում:

Ըստ նրա` միանշանակ սա մեզ հարիր չէ և ուղղված է ընտանիքի դեմ, մինչդեռ ընտանիքն ամենապարզ բջիջն է, որտեղ մարդը իրեն պետք է երջանիկ զգա. «Ամեն ինչ սկսվում է ընտանիքից, և չարի ու սատանայի սլաքները ուղղված են այստեղ: Մենք պետք է մեր հասարակության մեջ ընտանիքի գաղափարն ամուր դնենք»,- ասաց նա:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ են մեր պատգամավորները կողմ քվեարկել, տեր Գրիգորը պատասխանեց. «Դուք չգիտե՞ք` ովքեր են մեր պատգամավորները, ՀՀԿ-ն ասել է, որ մի օրենք պետք է ընդունեն, նրանք էլ սեղմել են կոճակը: Նրանցից շատ քչերն են շահագրգիռ այդ օրենքի ընդունմամբ, մի մասն էլ խորամուխ չեն եղել և չեն հասկացել»,- ասաց նա:

«Եկեղեցին չի կարող չշարունակել պայքարը, քանի որ սա մեղք է, յոթ մահացու մեղքերից մեկը: Եթե որկրամոլությունը մահացու մեղք է, այլասերվածությունը մեղք չէ՞»,- ասաց նա:

Համահայկական ծնողական կոմիտե նախաձեռնության համակարգող Արման Բոշյանը բացատրեց, թե ինչ է գենդերը. գենդերը մարդու իրավունքն է` փոխելու սեփական սեռական վարքը: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ գենդերային օրենքները որդեգրած երկրները հետևողական կերպով օրինականացնում են մանկապիղծների ընկերակցությունները:

«Արհեստական պատվաստը բերել են մեր երկիր, որը չի ապրի: Սա արել են, որ մեր երկիրը չաճի, չբարգավաճի»,- ասաց հրապարակախոս Լիա Ավետիսյանը:

«Ինչ մնացել է ազգային արժեհամակարգից՝ անվանել եք կարծրատիպ, հիմա վերջին կարծրատիպն էլ ընտանիքն է, եկեք կոտրենք՝ վերջանա»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում