Huawei չինական ընկերությունը ներկայացրել է Mate 9 Pro սմարթֆոնը, որը ներառվել է Mate 9 և Mate 9 Porsche Design ֆլագմանների հավաքածուի մեջ։ Նոր սմարթֆոնը նախկին մոդելի նման ունի ճկվող էկրան։ Սակայն սարքը չունի Porsche լեյբլ, ինչի պատճառով գինը զգալիորեն ավելի ցածր է, հաղորդում է GSMArena-ն։
Պարբերականի տվյալներով՝ 4 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ ներկառուցված հիշողությամբ սմաթֆոնը կարժենա 686 ԱՄՆ դոլար, իսկ 6 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ սմաթֆոնը՝ 775 ԱՄՆ դոլար։
Նորույթն ունի AMOLED դիսփլեյ՝ 5,5 դյույմ անկյունագծով, մատնահետքերի ճանաչման սքաներ։ Mate 9 Pro-ն աշխատում է Android 7.0 ծրագրով։












































