Wednesday, 24 06 2026
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է

«Բարև Երևանը» դիմեց վարչական դատարան՝ անվավեր և առ ոչինչ ճանաչելու քաղաքապետի երկու որոշումները

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը ՀՀ վարչական դատարան ներկայացավ «Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. թիվ 3660-Ա որոշումն առ ոչինչ ճանաչելու և 19.07.2013թ. թիվ 3661-Ա որոշումն անվավեր ճանաչելու հայցադիմումով:

Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի այս որոշումներն իրավաչափ չեն, ավելին՝ տրոլեյբուսի թանկացումն առավել քան անհիմն է, քանի որ տրոլյեբուսի սպասարկումը որևէ կերպ քաղաքապետարանի իրավասությունների մեջ չի մտնում: Նա նշեց, որ թեև դատական համակարգից մեծ չեն սպասելիքները, սակայն բոլոր դատարաններ կդիմեն, այդ թվում՝ Սահմանադրական դատարան:

«Մեր նպատակն է դատարանի վճռով հիմնավորել, որ քաղաքապետն այս որոշումները կայացրել է ոչ իրավաչափ հիմքով, որ քաղաքապետարանի կողմից թույլ են տրվել անթիվ-անհամար խախտումներ»,- ասաց մյուս բանախոս Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշեց, որ քաղաքապետը խախտել է մի շարք հիմնարար դրույթներ՝ ավտոբուսների և միկրոավտոբուսների հետ կապված: «Այն որոշումները, որոնք ստորագրել է Տարոն Մարգարյանը, դրանք պետք է ուժի մեջ մտնեին ոչ թե ստորագրման պահին կամ դրա հաջորդ օրը, այլ դրա հրապարակումից տասը օր հետո։ Սա նշանակում է հուլիսի քսանից մինչև հուլիսի քսանչորսը հինգ օր շարունակ անօրինական դրամահավաք է իրականացվել միկրոավտոբուսների և ավտոբուսների կողմից, հետևաբար, որոշումները ուժի մեջ մտնելու հետ կապված, կա ընթացակարգային լուրջ խախտում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Հարցին, թե այս պահի դրությամբ ԲՀԿ հայցադիմումի ներկայացնողը հանդիսանո՞ւմ է «Բարև Երևանը», Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ հայցվոր ներկայանում է «Բարև Երևան» դաշինքը, բայց ԲՀԿ խմբակցության ղեկավարին տեղեկացրել են իրենց որոշման մասին, ինչին ի պատասխան՝ նրանք ասել են, որ ԲՀԿ-ն նիստ հրավիրելու անհրաժեշտություն ունի, և եթե որոշի, ԲՀԿ-ն նույնպես կարող է միանալ։ Այսինքն` դեռևս այլ սուբյեկտներ էլ կարող են միանալ, նաև կարող են միանալ քաղաքացիներ՝ որպես հայցվորներ: Ս. Սաֆարյանը նշեց, որ կան այդպիսի քաղաքացիներ,ովքեր շահագրգռված են միանալ հայցին: Նա հավելեց, որ վարչական դատարան դիմումը բաղկացած է ինը էջից:

Դատարանում «Բարև Երևանի» ներկայացուցիչը կլինի Արթուր Գասպարյանը, կլինեն նաև այլ փաստաբաններ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում