Քառօրյա նիստում քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի դիտարկմամբ՝ պատգամավորների մեծ մասը պատրաստ է արդյունավետ քննարկման և ռացիոնալ առաջարկներ ներկայացնելու:
«Պետք է զգյուշ խոսենք և շատ ուշադիր պետք է լինենք, քանի որ մեզ լսում են զոհված զինվորների հարազատները, այն ծնողները, որոնց որդիներն այսօր առաջնագծում են: Այս քննարկումներում պետք է լինենք ծայրաստիճան չափավոր»,- նշեց Մ. Եսայանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































