ԱՄՆ իշխանությունները Bank of America-ին մեղադրում են խարդախության մեջ՝ գրում է Spiegel-ը: Պարբերականի տվյալներով՝ դա կապված է օպերացիաների հետ, որոնք բանկն իրականացրել է 2008 թվականին ապահովված հիփոթեքային պարտատոմսերով:
Իշխանությունները կարծում են, որ բանկը միտումնավոր շփոթության մեջ է գցել ներդրողներին՝ ավելի քան 850 մլն դոլար ընդհանուր գումարով նվազեցնելով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի վաճառքի ռիսկերը:
Հայցը ներկայացվել է Շարլոտ քաղաքի (Հյուսիսային Կարոլինա) դաշնային դատարան, որտեղ էլ գտնվում է Bank of America-ի կենտրոնակայանը: Բանկի նկատմամբ հավակնություններ է հայտնել նաև Արժեթղթերի և բորսաների հարցերով դաշնային հանձնաժողովը:
Bank of America-ն հերքում է մեղադրանքները:









































