Միսսուրի նահանգի 55-ամյա բնակչին մեղադրել են Ֆլորենցիայի թանգարանում Վերածննդի դարաշրջանի Կույս Մարիամի արձանը վնասելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել Museo dell’Opera del Duomo թանգարանում: Թանգարանի այցելու ամերիկացին ձեռքի ափով հարվածել է Կույս Մարիամի XIV կամ XV դարի արձանի ափին, ինչի հետևանքով արձանի ճկույթը ճաքել է:
Ինչպես տեղեկացրել է Сorriere Fiorentino-ն՝ հսկիչներն ուշ են նկատել, որ տղամարդը փորձում է դիպչել արձանին: Դրանից հետո մասնագետները հանել են մատը, որպեսզի գնահատեն արձանը վերականգնելու արժեքը: Թանգարանի տնօրեն Թիմոթի Վերդոն վնասը «շատ լուրջ» է որակել:
Ընդ որում, նշվում է, որ Դ’Ամբրոջինոյի Կույս Մարիամի արձանի ձեռքը բնօրինակը չէ։ Այն դեռ անցած դարում փոխարինվել է գիպսե քանդակով:
Сorriere Fiorentino-ի տվյալներով՝ քաղաքային ոստիկանությունն արդեն վանդալիզմի մեղադրանք է առաջադրել ամերիկացի զբոսաշրջիկին, ով իր արածի համար ներողություն է խնդրել:







































