Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարծում է, որ ԶԼՄ-ները կարևոր գործիք են հանդիսանում կառավարության և ժողովրդի միջև փոխհարաբերությունների հաստատման համար:
«Նախագահի պաշտոնում իմ գործունեության առաջին օրերի խնդիրն էր ԶԼՄ-ներին հրավիրելը… Կառավարությունն առանց ժողովրդի աջակցության չի կարող որևէ նպատակի հասնել: Այս առումով ԶԼՄ-ները կարող են կառավարության և ժողովրդի միջև կապող օղակ հանդիսանալ, և ինպես կառավարությանը, այպես էլ ժողովրդին հասցնել մեկմեկու դիրքորոշումները»,- հայտարարել է Ռուհանին երդմնակալությունից հետո առաջին մամլո ասուլիսում:
«Քաղաքականության էթիկան և օրենքը դրված են ապագա կառավարության մեղմ քաղաքականության հիմքում: Ներկա պահին Իրանում հասարակության զարգացման համար բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել, և դա հույսի ազդանշան է երկրում կայունություն և հանգստություն հաստատելու համար»,- ասել է Ռուհանին: Ընդ որում, նա ավելացրել է, որ, ինչպես նախկինում հայտարարել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին, Թեհրանն «աշխարհի հետ իմաստուն և միաժամանակ հավասարակշռված հարաբերություններ կկառուցի»:







































