Պատերազմներ, սով, դաժան բռնապետություն, մանկական մահացություն, տնտեսական ճգնաժամ, համաճարակներ, ներքաղաքական պայքար և այլն. ձախողված ու խոցելի պետությունների Foreign Policy-ի ցուցակում ընդգրկված է 60 երկիր:
Առաջին տեղում Սոմալին է: Այն արդեն 6-րդ տարին անընդմեջ գլխավորում է վարկանիշը: 2013-ին ԱՄՆ-ը 1993 թվականից ի վեր առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Սոմալիի նոր կառավարությունը: Սակայն այն մնում է պառակտված և գրեթե չկառավարվող պետություն: Հյուսիսային Սոմալիլենտ և Պունտլենդ շրջանները գործում են որպես անկախ պետություններ: Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշն աշխարհում ամենացածրն է ՝ 115 դոլար:
Երկրորդ տեղում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է, որին հաջորդում են Սուդանն ու Հարավային Սուդանը, այնուհետև Չադը, Եմենն ու Աֆղանստանը:
Խոցելի պետությունների շարքում են նաև Իրաքը, Կոդ դ՝Իվուարը, Քենիան, Բուրունդին, Սիրիան, Իրանը, Մալավին, Անգոլան, Ղրղըզստանը, Սվազիլենդը, Ֆիլիպինները, նաև Վրաստանը (նշվում են ներքին հակասություններն ու տարածքային խնդիրները):








































