Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակած Դոնալդ Թրամփին կոչ է արել շուտափույթ արտահանձնել «Զուգահեռ կառույց» ահաբեկչական հոսանքի (FETÖ) ղեկավար Ֆեթհուլլահ Գյուլենին.
«Եթե ահաբեկիչների ղեկավարը Թուրքիա արտահանձնվի շուտով, ապա Վաշինգտոնի ու Անկարայի միջև հարաբերություններում կբացվի նոր էջ»։ Յըլդըրըմը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Թրամփին և հաջողություններ է մաղթել նրան։
Նա վստահություն է հայտնել, որ Թրամփը ներդրում կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունները էլ ավելի զարգացնելու, երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հաղթահարելու համար։










































