ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է իր մրցակից Դոնալդ Թրամփին և ընդունել պարտությունը։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Քլինթոնի շտաբին մոտ կանգնած իր աղբյուրին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Քլինթոնն ընտրությունների ելքի վերաբերյալ ելույթով այսօր հանդես չի գա։
Ավելի վաղ Քլինթոնի շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան իրենց կողմնակիցներին կոչ էր արել սպասել վաղվան, քանի որ ձայները դեռ հաշվարկվում են և ամեն ինչ կարող է փոխվել։
ԱՄՆ-ում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Երկրի 45-րդ նախագահ է ընտրվել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ով հավաքել է ընտրական կոլեգիայի 276 անդամների ձայնը, իսկ Հիլարի Քլինթոնը ստացել է 218 ձայն։
.@realDonaldTrump says @HillaryClinton called to congratulate him on winning the election. #ElectionNight #FoxNews2016 pic.twitter.com/gU2uT2GJJY
— Fox News (@FoxNews) November 9, 2016








































