Մեկ մարդ զոհվել է, ևս առնվազն 3-ը ստացել վնասվածքներ Կալիֆորնիայի Ազուսա քաղաքում ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է Los Angeles Times պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 14.00-ին։ Ընտրատեղամասը, որի մոտ տեղի է ունեցել հրաձգությունը, փակվել է, սակայն ներսում մնացել են արդեն քվեարկության ներկայացած 30 ընտրողներ։
Ենթադրյալ հրաձիգը, որը մոտ 20 կրակոց է արձակել, այդ թվում դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ, թաքնվել է դեպքի վայրից։








































