Ամերիկյան The Hill պարբերականի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի որդի Էրիկը սոցցանցերում տեղադրել է իր քվեաթերթիկի լուսանկարը, ինչը սակայն արգելված է Նյու Յորք նահանգի օրենքով։
Այն բանից հետո, ինչ տվյալ փաստը գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը, նա հեռացրել է լուսանկարը։ Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացվում են նախագահական ընտրություններ։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ մի շարք նահանգների իշխանությունները հիշեցրել են ընտրողներին, որ արգելված է քվեաթերթիկներով ինքնանկարները սոցցանցերում հրապարակելը։
Թրամփ-կրտսերը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Դա անհավանական պատիվ է քվեարկել սեփական հոր օգտին։ Նա այնքան շատ աշխատանք է կատարել ԱՄՆ-ի համար»։









































