Daily Mail-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Կրոյդոն շրջանում Էնթոնի Բրիտոնը թույլ է տվել այրել իրեն և նման վիճակով վազել է 180 մետր տարածություն՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։
Բրիտոնի վրա եղել է 3 կոմբինեզոն, զրահագլխարկ, իսկ մաշկին քսել են հատուկ քսուք, որը պետք է տղամարդուն պաշտպաներ այրոցներից։ Բրիտանացին վազել է մոտ 50 վայրկյան։
Երբ նա ընկել է գետնին, հրշեջները անմիջապես մոտեցել և մարել են կրակը։ Արդյունքում նա ունեցել է միայն թեթևակի վնասվածքներ։ Նախորդ ռեկորդը պատկանել է ամերիկացի կասկադյոր Թեդ Բեթչելորին, ով հաղթահարել է 160 մետրը։










































