Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Քանի անգամ պետք է պայթի ԵՏՄ փուչիկը Հայաստանում

Պարզվում է, որ Հայաստանը Մաքսային միությունից չի ստանում ընդհանուր մաքսային եկամուտներից իր բաժնի այն ծավալը, որն ակնկալում էր: 2017 թվականի բյուջեի խորհրդարանական քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ 2016 թվականին Հայաստանը ԵՏՄ ընդհանուր հավաքագրումներից կստանա իր ակնկալածից 2 միլիարդ դրամով ավելի պակաս:

Պատճառը շատ պարզ է` ԵՏՄ-ում տնտեսական վիճակը լավ չէ, և ներմուծումները քիչ են, ըստ այդմ՝ քիչ է հավաքված մաքսային այսպես ասած եկամուտը: Իսկ ներմուծումները քիչ են այն պատճառով, որ ՌԴ-ի հանդեպ կիրառվում են պատժամիջոցներ, որոնց հանդեպ էլ Ռուսաստանն է հակամիջոցներ կիրառում` արգելելով մի շարք արևմտյան երկրների տարբեր ապրանքներ մատակարարել Ռուսաստան:

Դրա փոխարեն Ռուսաստանը հայտարարել է, այսպես կոչված, «իմպորտազամեշչենիի» քաղաքականություն: Ահա և Հայաստանի ակնկալած մաքսային մուտքերը նվազում են: Մինչդեռ դա Հայաստանի իշխանության հազվադեպ փաստարկներից էր` հօգուտ ԵՏՄ տնտեսական շահավետության: Հայաստանը ստանալու էր ԵՏՄ մաքսային մուտքերի 1,7 տոկոսը: Երևանում հաշվում էին, որ դա կարող է լինել ավելին, քան Հայաստանը հավաքում է իր մաքսային մուտքերից: Բանն այն է, որ տնտեսական միասնական տարածության պայմաններում որևէ նշանակություն չունի, թե հատկապես անդամ որ երկրի մաքսատանն է հատել ապրանքը այդ տարածքը: Ամեն ինչ հավաքվում է մեկտեղ և բաժանվում, այսպես ասած, ըստ համամասնության:

Երբ ԵՏՄ անդամ դարձավ նաև Կիրգիզիան, ստացվեց, որ պետք է բաժին հանել նաև հինգերորդ անդամի համար, և Հայաստանի տոկոսը մի փոքր նվազեց, թեև ընդհանուր զամբյուղում պետք է ավելանար իհարկե նաև Կիրգիզիայի բաժինը: Բայց դա բնականաբար չէր կարող այնքան լինել, որ զուտ տոկոսային առումով նվազելով, փողային ծավալի տեսանկյունից Հայաստանի հասանելիքը մնար նույնը: Եվ այսպես, որքան ավելանում են ԵՏՄ, այսպես ասած, անկենսունակ, տնտեսապես որևէ էական գրավչություն չունեցող անդամները` իսկ ԵՏՄ-ին անդամակցելու ցանկություն կարող են ունենալ միայն այդպիսի պետություններ, և որքան շարունակվում է ՌԴ-ի, այսպես կոչված, հակապատժամիջոցների քաղաքականությունը, այնքան Հայաստանի ստանալիք մաքսային բաժինը նվազելու է, ցածր է լինելու Հայաստանի ակնկալածից: Այսինքն՝ նաև այս մասով է Հայաստանի համար պայթում ԵՏՄ փուչիկը:

Բայց, դա չի խանգարում Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հայտարարել, թե տեսեք Ասոցացման համաձայնագիրը ստորագրած Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի վիճակն ու եզրակացրեք, թե ինչքան ճիշտ է արել Հայաստանը, որ անդամակցել է ԵՏՄ-ին: Ու այդ նույն նախարարը կարող է հայտարարել, որ Հայաստանն անելու է հնարավորը, որ գրավիչ լինի նաև եվրոպացի ներդրողների համար: Հայաստանը երեք տարի շարունակ եվրոպացի ներդրողների լսողության օրգանները «շոկային թերապիայի» է ենթարկում դեպի ԵՏՄ կամուրջ լինելու մասին հռետորաբանությամբ: Մեծ կասկածներ կան, որ եվրոպացի ներդրողները Հայաստանից որևէ մեկին լսելիս այլևս բամբակ են կիրառում, լսողական գործառույթները ավելորդ ծանրաբեռնվածության չենթարկելու համար: Երեք տարի շարունակ Հայաստանի իշխանությունը փորձում է եվրոպացիներին «կամուրջի» տեսություն բացատրել, բայց ինքը չի հասկանում մի պարզ բան, որ եվրոպացիներին այդ կամուրջը հետաքրքիր չէ, որովհետև հետաքրքիր չէ ԵՏՄ-ն: Եթե որևէ բան կա հետաքրքրող, դա Ռուսաստանն է, այն էլ Եվրոպան Ռուսաստանի տեղը շատ լավ գիտի և շատ լավ է կողմնորոշվում աշխարհագրական առումով, որ Եվրոպայից Ռուսաստան ճանապարհի ամենամոտ տարբերակը բացարձակապես Հայաստանը չէ: Եվ նույնիսկ Եվրոպայից Ղազախստան ամենամոտ տարբերակը Հայաստանը չէ: Քանի Եվրասիական փուչիկ պետք է պայթի Հայաստանի իշխանության համար, որպեսզի այդ իշխանությունը հասկանա մի պարզ բան` Հայաստանի ներդրումային գրավչություն և ԵՏՄ Հայաստանի անդամակցություն հասկացությունները անհամատեղելի են: Կամ էլ թվում է, որ այդ պայթյուններից Հայաստանի իշխանությունը ոչ թե ուշքի է գալիս, այլ հակառակը` խլանում է և ավելի կորցնում ադեկվատությունը:

Համենայնդեպս դժվար է ադեկվատության շրջանակում որևէ բացատրություն գտնել այն իրավիճակին, երբ մեկը մյուսի հետևից տապալվում են ԵՏՄ հետ կապված հույսերը և´ տնտեսական, և´ նաև անվտանգության առումներով, բայց պաշտոնական Երևանի ներկայացուցիչները դրան ի պատասխան ավելի են հաճախակիացնում իրենց պնդումները, թե ԵՏՄ-ին անդամակցելը ճիշտ որոշում էր: Մնում է միայն արձանագրել, որ հավանաբար ոչ թե պատահականություն, այլ նախախնամություն էր, երբ 2012 թվականի խորհրդարանի ընտրության շեմին ՀՀԿ գալա հանրահավաքին, Սերժ Սարգսյանի ելույթից առաջ տեղի ունեցավ փուչիկների պայթյունը:

Դա խոհրդանշում էր, որ Հայաստանի պետական քաղաքականությունը վերածվելու է պայթող փուչիկների քաղաքականության: Ու թեև բարեբախտաբար այդ պայթյունը Հանրապետության հրապարակում չբերեց մարդկային կորստի, բայց դժբախտաբար «պայթած փուչիկների» քաղաքականությունը ապրիլյան պատերազմում հանգեցրեց զոհերի, որոնք կարող էին չլինել իրական պետական քաղաքականության դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում