Saturday, 04 07 2026
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ

Հայաստանը շնչահեղձ է լինում. առաջիկա ամիսներին հնարավոր է ֆորսմաժորային իրավիճակ

«Պորտալարը, որը Հայաստանին միացնում է Ռուսաստանի հետ, Հայաստանին շնչահեղձ է անում, այդ պորտալարը պետք է կտրվի, որպեսզի Հայաստանը շնչի: Հայաստանի առջև ծառացած խնդիրներն առաջին հերթին արտաքին բնույթի են, Հայաստանը կարող է շնչել՝ դուրս գալով այս մեկուսացված վիճակից: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա դիտարկմամբ՝ հնարավոր չէ իրականացնել որևէ ծրագիր, հնարավոր չէ ապահովել տնտեսական աճ, եթե Հայաստանը չինտեգրվի գլոբալ շուկային. «Եթե մենք առավել ևս ԵՄ-ի և հարևան Իրանի հետ հարաբերություններում ավելի ազատ չլինենք, ինչը մեզ գրավիչ կդարձնի, չենք կարող առաջացած խնդիրները լուծել: Մենք ծով ելք չունեցող երկիր ենք, դա արդեն իսկ սահմանափակում է՝ գրավիչ դառնալու առումով, տվյալ դեպքում միակ ելքը հաղորդակցության ուղիներ՝ ծով ելք ունեցող հարևան երկրների հետ լավ հարաբերությունների կառուցումն է: Առաջին հերթին մեզ համար դրանք են՝ Վրաստանը և Իրանը, դեպի այդ երկրներ մենք պետք է ունենանք ճանապարհներ, փայլուն կոմունիկացիաներ:

Դա ենթադրում է տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակով ինտեգրացիա, օրենսդրության ներդաշնակեցում, համապատասխան պայմանագրերի կնքում, խոսքս թե՛ միջազգային կոնվենցիաներին է վերաբերում, թե՛ երկկողմ պայմանագրերին»:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանը, փաստացի զրկված լինելով արտաքին քաղաքական իր հնարավորություններից, պատվիրակելով դրանք ԵՏՄ-ին, չի կարողանում օգտվել. «Հայաստանը հայտնվել է մեկուսացման պայմաններում և շնչահեղձ է լինում: Մեր ճակատագիրը կապել միայն Ռուսաստանի հետ, դա փակուղի է»:

Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ առաջիկա ամիսներին կարող են առկա խնդիրներն այնքան խճճվել, որ հնարավոր է ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի: «Մեր հասարակությունը որոշակի քաղաքական հասունություն է ապրել, և չեմ կարծում, որ կառավարության կողմից ձեռնարկված պոպուլյար քայլերը, որոնց «գոհարն» է գազի գնի և էլէներգիայի սակագնի իջեցումը, կարող են ի նպաստ իշխանությունների ազդել ընտրությունների վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում