Դրեզդեն Սինֆոնիկերի «Աղետ» ծրագիրը 2016 թ. նոյեմբերի 10-ին կներկայացվի Ա.Խաչատրյան մեծ դահլիճում՝ Հայաստանի Ազգային Կամերային Նվագախմբի համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Ֆիլհարմոնիկ և Երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ:
2015 թ. նոյեմբերին Բեռլինում մեկնարկել է Դրեզդեն Սինֆոնիկերի կողմից կազմակերպված «ԱՂԵՏ» համերգաշարը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հենց առաջին համերգից սկսած ծրագիրը հայտնվել է գերմանացի ունկնդիրների ուշադրության կենտրոնում (ծրագրում` Գեդիզլիօղլու, Օհրին , Շարաֆյան):
Համերգը և Դրեզդեն Սինֆոնիկերի կողմից հատուկ պատրաստված հարցազրույցները հեռարձակել է Բեռլինի ռադիոն։ Համերգներին մասնակցել են նաև Հայաստանից, Սերբիայից և Թուրքիայից ժամանած երաժիշտներ` համալրելով նվագախմբի կազմը:










































