Իրաքի բանակը հայտարարել է այն մասին, որ ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին փախել է Մոսուլից, հաղորդում է RIA Novosti-ն։
«Հետախուզության մեր աղբյուրները հաստատել են, որ ահաբեկիչ Աբու Բաքր Ալ-Բաղդադին փախել է Մոսուլից՝ 150 ընտանիքների հետ, որպեսզի նրանց օգնությամբ թաքնվի ավիահարվածներից»,-հայտարարել է Իրաքի զինված ուժերի մամլո ծառայությունը։
Ավելի վաղ Ալ-Բաղդադին տեսաուղերձ էր հրապարակել՝ կոչ անելով գրոհայիններին կռվել և ամեն գնով պահել Մոսուլը։ Նա նաև սպառնացել էր Թուրքիային՝ երկիրն անվանելով ԴԱԻՇ-ի գործունեության նոր ոլորտ։









































