ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղրել է Դոնալդ Թրամփին, հաղորդում է Mashable-ը։
«Եթե ինչ-որ մեկը չի կարողանում գլուխ հանել իր Twitter-ի օգտահաշվից, ապա չի կարելի նրան վստահել միջուկային ճամպրուկը»,-հայտարարել է Օբաման ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի աջակցությանը նվիրված հանրահավաքին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները հեռացրել են նրան սեփական թվիթերյան միկրոբլոգից։ Նման որոշումն ընդունվել է այն պատճառով, որ միլիարդատերը պարբերաբար օգտագործում է միկրոբլոգը իր քաղաքական հակառակորդներին մրոտելու համար










































