«Ազգային պարգև» շքանշանը, որը տրվում է Մոլդովայում՝ տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումների համար, վաճառվել է e-Bay-ի համացանցային աճուրդում: Այս մասին հաղորդում է Moldnews-ը:
Պարգևն աճուրդի է հանվել երկուշաբթի օրը՝ օգոստոսի 5-ին: Վաճառողն այն 200 դոլար է գնահատել: Այն վաճառվել է հենց նույն օրը:
Հայտնի չէ, թե ով է որոշել վաճառել շքանշանը: Հայտնի է միայն, որ աճուրդում հայտնված պարգևը շնորհված է եղել 2012-ին:







































