Արցախի պաշտպանության բանակի շտաբում ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն ՆահապետյանÕ « գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը հանձնաժողովականները կիսվել են առաջնագծից ստացած իրենց տպավորություններով՝ նշելով կատարված և ընթացքի մեջ գտնվող հսկայածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքների մասին և վստահեցրել, որ շփման գծից իրենց ստացած տպավորություններն անդրադառնալու են բյուջե 2017-ի քննարկումներում:
Հանդիպմանը քննարկվել են նաև դեռևս լուծում պահանջող մի շարք հարցեր:









































