Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) պատգամավորների ձերբակալումից հետո հայտարարել է իր մտահոգության մասին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգ է հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած մասշտաբային պաշտոնանկությունների համար, որոնք առնչվվել են նաև խորհրդարանի անդամներին ու այլ ընտրված պաշտոնատար անձանց։
Դյուժարիկն այդ պլանում հիշատակել է երեկ ԺԴԿ-ի պատգամավորների ձերբակալությունները. «Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգ է այն սահմանափակումների աճից, որոնց մենք տեսել ենք ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ։
Նա Թուրքիայի իշխանություններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել հիմնարար իրավունքների ու սկզբունքների պահպանման ուղղությամբ»։








































