Saturday, 04 07 2026
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին

Թուրքիան Գերմանիային թույլ չի տվել զարգացնել ՆԱՏՕ-ի բազան Ինջիրլիքում․ պատճառը Հայոց ցեղասպանության մասին բանաձևն է

Գերմանական Welt պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիան մտադիր էր Թուրքիայում իրականացնել 58 միլիոն եվրոյի ներդրում, սակայն Անկարան հրաժարվել է թույլ տալ Ինջիրլիքում Հյուսիսատլանտյան դաշինքի բազայի զարգացումը։

Բազայում աշխատանքները պետք է մեկնարկեին հունիսի վերջին, սակայն բազայի զարգացման մասին որոշումը ձգձգվեց քաղաքական հարցերի պատճառով, որոնք ծագել են Թուրքիայի և Գերմանիայի միջև։ Ինչպես հաղորդում է պարբերականը երկու երկրների հարաբերություններում լարվածությոն է առաջացել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո։

Բանաձևի ընդունումից հետո Անկարան գերմանացի խորհրդարանականներին երկար ժամանակ թույլ չէր տալիս այցելել բազա, ի պատասխան Բեռլինը սպառնացել էր հետ կանչել զինվորականներին։ Ներկայում բազայում գտնվում են ավելի քան 240 գերմանացի զինվորականներ։

Գերմանիան նախատեսում է շուրջ 25 միլիոն եվրո ծախսել հետախուզական օդանավերի համար օդանավակայան կառուցելու և զինվորականների համար բնակելի կոնտեյներներ գնելու նպատակով։ Եվս 30 միլիոն Գերմանիան մտադիր է տրամադրել հրամանատարական կետի կառուցման համար։

Ներկայում Բեռլինի և Անկարայի հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է Գերմանիայի իշխանություններին՝ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության անդամների հարցում բռնած դիրքորոշման համար։ Անկարայում ելույթներից մեկի ժամանակ նա ասել է, որ Գերմանիան ապաստան է տրամադրում ահաբեկիչներին։ Իսկ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը նախօրեին հայտարարել է, որ չի հասկանում Էրդողանի տրամաբանությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում