ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգները կդադարի միջամտել այլ երկրների գործերին և վարչակարգեր տապալել։ Այս մասին Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կառոլինայի Սելմա քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը ռազմական ուժ կկիրառի միայն այն դեպքում, երբ դա կենսական անհրաժեշտ կլինի ԱՄՆ ազգային անվտանգության համար։
«Մենք կդադարենք փորձել կառուցել արևմտյան դեմոկրատիաներ, տապալել վարչակարգեր և անպատասխանատու կերպով ներքաշվել այնպիսի իրավիճակներում, որոնց ոչ մի իրավունք չունենք միջամտելու»,-ասել է նա։
Միլիարդատերի խոսքով՝ գլխավորը պետք է լինի ԱՄՆ անտվանգության պահպանումը և պայքարը ԴԱԻՇ-ի դեմ։









































