Twitter-ում հրապարակել են Սիրիայում ռուսական ուղղաթիռի խոցման կադրերը։ Տեսանյութին կից մեկնաբանությունում ասվում է, որ ուղղաթիռը ոչնչացվել է Հոմս նահանգի արևելքում ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից՝ կառավարվող հրթիռի օգնությամբ։
Հրապարակված կադրերում երևում է, որ մի ուղղաթիռ կանգնած է գետնի վրա, իսկ մյուսը թռչում է։ Այդ պահին հրթիռ է ընկնում առաջին ուղղաթիռի վրա։ Պայթյունից հետո հրդեհ է սկսվում, և այրվող ուղղաթիռից խիտ ծուխ է բարձրանում։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռուսական ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել և ենթարկվել գրոհայինների կողմից ականանետային գնդակոծման։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ուղղաթիռի անձնակազմը չի տուժել և օպերատիվ կերպով որոնողա-փրկարարական ուղղաթիռներով տեղափոխվել է Խմեյմիմ ավիաբազա։
The Russian Attack Helicopter that was destroyed by #IS fighters using guided missile near the Huwaysis area, Eastern countryside of Homs! pic.twitter.com/Ev5cz8vTG1
— KhalilMENA (@WarNews24_7) November 3, 2016







































