Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ը հերքել է Սիրայում ռուսական ուղղաթիռի վրա կրակ բացելու հետևանքով ռուս զինծառայողների զոհվելու մասին ԴԱԻՇ-ի տարածած տեղեկատվությունը։
Հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ուղղաթիռը հինգշաբթի Պալմիրայից 40 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք (Համա նահանգ) ընկած բնակավայրերից մեկը հումանիտար օգնություն հասցնելու համար պլանային թռիչքի ժամանակ հարկադրված վայրէջք է կատարել։
Հաղորդվել է, որր գետնի վրա անձնակազմի կողմից ուղղաթիռի զննման ժամանակ զինյալներն ականանետային հարձակում են իրականացրել նրա վրա։
Ուղղաթիռի անձնակազմը չի տուժել և օպերատիվորեն որոնողափրկարարական ուղղաթիռով հասցվել է Խմեյմիմի ավիաբազա։ Ուղղաթիռը վնասվածքներ է ստացել և չի կարողացել ինքնուրույն վերադառնալ բազավորման վայր։










































