Saturday, 04 07 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները

Արագածավանում տեղի ունեցած երկու անձի սպանությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Արագածավան գյուղի բնակիչներ Արտյոմ Խամոյանի և Վարդգես Գալստյանի սպանության հանգամանքները, առաջադրվել մեղադրանքներ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016թ. փետրվարի 3-ին՝ ժամը 23:45-ին, «Թալին» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է բերվել 2 անձի դիակ՝ հրազենային վնասվածքով։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանվածների ինքնությունը, նրանց կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու վայրը, հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում համագյուղաղացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն՝ Ա.Խամոյանի կողմից ավտոմեքենան նշված վայրում կայանելու կապակցությամբ, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Վիճաբանությունը այլ համագյուղացիների միջամտության արդյունքում հանդարտվել է, սակայն որոշ ժամանակ անց, մասնակիցներից երեքը, որոնցից երկուսը զինված են եղել որսորդական հրացաններով, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Հոկտեմբերյան խճուղու թիվ 31 շենքի 4-րդ մուտքի մոտ, որտեղ կանգնած են եղել Խամոյան եղբայրները, Գալստյան եղբայրները և այլ անձինք, ու որսորդական հրացաններով կրակոցներ արձակել վերջիններիս ուղղությամբ։

Ստացած հրազենային վնասվածքներից Արտյոմ Խամոյանը և Վարդգես Գալստյանը տեղում մահացել են, իսկ Արման Խամոյանը և Արծրուն Գալստյանը՝ ստացել հրազենային-կոտորակային կույր վնասվածքներ:

Քրեական գործով պարզվել է միջադեպին մասնակից, այդ թվում՝ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայում գտնված անձանց ինքնությունը, անհատականացրել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների արդյունքում մասնակիցներից մեկի բնարականի խորդանոցում հայտնաբերվել է ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի փամփուշտ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա Ս.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իսկ 31-ամյա Ա.Սարգսյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերի և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի հատկանիշներով: Նրանց Նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նկատի ունենալով, որ երրորդ մասնակիցը՝ Բ.Նազարեթյանը, դիմել է փախուստի՝ քննիչը որոշում է կայացրել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երկու մեղադրյալների՝ Ս.Ղազարյանի և Ա.Սարգսյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել Բ.Նազարեթյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում