Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վրացական կուսակցության» առաջնորդներից Լևան Գաչեչիլաձեն վստահություն է հայտնել, որ առաջիկա օրերին Վրաստանում տեղի կունենա հեղափոխություն, իսկ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին կհայտնվեն բանտում։
Նշվում է, որ երեկ էլ Գաչեչիլաձեի թիկնապահների ու լրագրողների միջև միջադեպ է գրանցվել։ Գաչեչիլաձեին փորձել էին լուսանկարել, սակայն նրա թիկնապահներն արգելել էին. սկսվել էր հրմշտոց, ինչի արդյունքում լրագրողը վնասվածք էր ստացել։
Հիշեցնենք, որ Նինո Բուրջանաձեի խոսքերով՝ Վրաստանում արդեն իսկ սկսվել է հեղափոխություն, ինչը շուտով կհանգեցնի Սաակաշվիլիի ռեժիմի տապալմանը։