Իրենց սուպերհերոս կամ Ջեյմս Բոնդ կարող են զգալ՝ վարելով արագընթաց XSR Interceptor մոտորանավակ, որն անվանում են ծովային Bugatti կամ աշխարհի ամենակատարյալ նավ:
Այդ սուպերմեքենան ջուր է իջեցվել 2006թ. և նախատեսվել է ռազմական գործողությունների համար:
Հենց այդ պատճառով է XSR Interceptor-ը՝ ստեղծված կարբոնից ու կևլարից, հագեցած է զենքով:
Ներկայումս այն դրված է բաց աճուրդում, գնահատվում է 2 275 200 դոլար: Ընդ որում՝ մինչ վաճառքը զենքը նավից հեռացվել է:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ միայն զուգարանը գնահատվում է 10 հազար դոլար, իսկ հատուկ բազկաթոռները սրահում արժեն 136 հազար դոլար:
48 ֆուտանոց սուպեր մոտորանավակն ունի ֆանտաստիկ հզորություն՝ 1600 ձիաուժ:







































