22-ամյա ռուս մոդել Դարյա Ստրոկոուսը նկարահանվել է ճապոնական Vogue-ի համար, տեղեկացնում է style.rbc.ru-ն:
Մոդելը ծնվել է Մոսկվայում, մանկությունն անցկացրել Բենինում, սովորել Մոսկվայի պետական համալսարանում:
Չնայած երիտասարդ տարիքին՝ աղջկան տարբեր ժամանակ հնարավոր էր տեսնել Chanel-ի, Lanvin-ի, Jil Sander-ի, Dior-ի գովազդային արշավներում:
Ճապոնական Vogue-ի սեպտեմբՙերյան համարում Դաշային լուսանկարել է նորվեգացի Սոլվյե Սունդսբոն «Գիշերը գողացած շիկահերը» խորագրի ներքո՝ մորթի, ժանյակ, միստիկական դաջվածքներ, շեկ խոպոպներ:








































