Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Մանանա Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խորհրդարանական համագործակցության վերականգնումն անհնար է առանց հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հարցի լուծման, հաղորդում է Interfax-ը։
«Վրաստանը չի փոխել ԵՄ և ՆԱՏՕ ինտեգրման իր կուրսը նոր խորհրդարանական ընտրություններից հետ։ Հասկանալի պատճառներով մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Ռուսաստանի հետ, ուստի անընդունելի է խոսել խորհդարանական հարաբերությունների վերականգնման մասին»,-ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիկ Կալաշնիկովն առաջարկել էր վերականգնել երկու երկրների օրենսդիրների համագործակցությունը։







































