Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն արդեն տոնական հրավառություն Է պատվիրել, որը կարող Է տեղի ունենալ Նյու Յորքում նոյեմբերի 8-ի ընտրություններից անմիջապես հետո: Այդ մասին գրում Է New York Post թերթը։
Թերթի աղբյուրների տվյալներով՝ հրատեխնիկական շոուն պլանավորված Է Հուդզոն գետի վրա: Աղբյուրները հայտնում են, որ քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցման շրջանակներում հրավառությունը կարող Է սկսվել արդեն ժամը 21:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:30-ին), այսինքն՝ Նյու Յորքում քվեարկության ավարտից ընդամենը կես ժամ հետո:
Հայտնի Է, որ հրավառությունը պլանավորվել Էր դեռ մինչև այն պահը, երբ հոկտեմբերի 28-ին Հետաքննությունների համերկրային բյուրոն կարգադրեց լրացուցիչ հետաքննություն սկսել Քլինթոնի նամակագրության կապակցությամբ, ինչը զգալի հարված հասցրեց նախկին պետքարտուղարի նախընտրական արշավին: Թերթը նշում Է, որ Նյու Յորքի հրշեջներն ու իրավապահպանները ցնցված Էին Քլինթոնի ինքնավստահությունից:
«Մի քիչ շուտ Է հաղթանակ պլանավորելու համար: Հավանաբար, նա այն պատվիրել Էր դեռ մինչեւ հոկտեմբերի 28-ը»,-հայտարարել Է ոստիկանական վարչության աշխատակիցը։







































