Saturday, 04 07 2026
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է

Պաշտոնյաները որսի «քոքը տվեցին», գավառականները` «քաշվեցին»

Ձմռանը, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչներ Արմենը, Սերոժն ու Կարենը երևի պարապ ու մի քիչ էլ սոված են մնացել և որոշել մի հետաքրքիր զբաղմունք գտնել: Մտածել են, մտածել ու համոզվել, որ այդ պահին որսից լավ զբաղմունք չկա. համ կզբաղվեն, համ էլ մի քանի կիլո ձրի միս ձեռք կբերեն ու խորոված կանեն:

Եվ ահա 2013-ի հունվարի 17-ին, նախնական համաձայնության եկած Արմեն Ղազարյանը, Սերոժ Հովհաննիսյանը և Կարեն Ջուլհակյանը գնացել են Արծվաբերդի անտառտնտեսության Բերդի անտառապետության թիվ 3 պահաբաժնի «Քոսականց կապեր» կոչվող տարածք: Իրենց ողորկափող հրացաններն առաջն արած` մոտ 3 ժամ թափառել են անտառում, որ բնական ազատության մեջ գտնվող գոնե մի վայրի կենդանի կամ թռչուն որսան: Այդ երեք ժամվա հետապնդումների ընթացքում երեքով երեք փամփուշտ են կրակել (երևի յուրաքանչյուրը` մեկ փամփուշտ), բայց երեքն էլ վրիպել են ու փոշմանած տուն եկել: Ապօրինի որսը ձախողվել է` անկախ նրանց կամքից. թռչուններ ու կենդանիներ գրեթե չեն հանդիպել:

Փոխարենը իրավապահները գտել են տղաների` աննպատակ կրակած փամփուշտները, դրել քրեական գործում` որպես իրեղեն ապացույց ու նրանց մեղադրանք առաջադրել ապօրինի որս կատարելու համար (քր. օրի 294 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):

Նախկինում դատված, 44-ամյա Արմեն Ղազարյանին և նախկինում չդատված, 33-ամյա Կարեն Ջուլհակյանին այժմ սպառնում է տուգանք` 500.000-700.000 դրամի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 4 տարի ժամկետով:

Իսկ Սերոժը, կարծես թե կարողացել է շատուշատ որսագող պաշտոնյաների պես հարցերը լուծել և խուսափել ամբաստանյալի կարգավիճակից…

Գործի դատաքննությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում է:

Դատելով ԲՆ Բնապահպանական պետական տեսչության ստուգումների արդյունքներից` միջինն ամսական ապօրինի որսի 10 դեպք է գրանցվում: Օրինակ, 2010-ի առաջին կիսամյակում հայտնաբերվել էր որսագողության 79 դեպք, իսկ 2011-ի նույն ժամանակահատվածում` 71 դեպք:

Բայց քիչ չեն նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի դեպքերը. օրինակ հենց 2011-ին հարավային Սյունիքի մարզի Կապանի մոտակայքում երեք անձինք երկու բեզոարյան այծ էին սպանել, այնուհետև բերման ենթարկվել ոստիկանություն: Ըստ ոստիկանության հաղորդագրության` պետությանը պատճառվել էր մոտ 6 միլիոն դրամի (մոտ 16.000 դոլար) վնաս:

Ի դեպ, բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի որսագողության համար նախատեսված տուգանքը 3 միլիոն դրամ է, իսկ կովկասյան գորշ արջի համար` 1 միլիոն դրամ: Տուգանքի չափը հնգապատկվում է, եթե որսագողությունը կատարվել է հատուկ պահպանվող տարածքում` արգելոցում:

Այստեղ թերևս տեղին է հիշել ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն լուրերը, որ որոշ պաշտոնատար անձինք, սիրում են հատկապես արջի որսի դուրս գալ խորը աշնանը` ուղղաթիռով. երբ անտառը տերևազրկվում է և կենդանիները զրկվում են քողարկվելու հնարավորությունից, շատ ավելի հեշտ է նրանց գտնել և նշանառության տակ առնել և սպանել: Բայց նման աղմկահարույց դեպք, որն իրավական հետևանք ունենա, չենք հիշում: Անցյալ տարի մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց Խոսրովի արգելոցում, ինչ-ինչ պաշտոնյաների կողմից կատարված ապօրինի որսի դեպքը, որը ևս պաշտոնական աղբյուրները մի քանի օր ծամծմելուց հետո «ջրեցին»` գնաց:

Բայց որ ապօրինի որսը կատարվում է շատ ավելի մեծ չափերով, քան արձանագրվում է բնապահպանության տեսչության կողմից` փաստ է. անտառներում կենդանի գրեթե չի մնացել: Գայլերի կերն այնքան է պակասել, որ նրանք արդեն ներխուժում են բնակավայրեր` ամեն այցի ժամանակ միանգամից հոշոտելով անասունների, ոչխարների մի ամբողջ հոտ (այդ մասին լրատվամիջոցները պարբերաբար տեղեկացնում են): Երևի կենդանու պակասն էր պատճառը, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գոմեշ որսալու համար հասել էր Աֆրիկա` Տանզանիա, հետո էլ իր «ավարի» հետ լուսանկարվել:

Հ.Գ. Հայաստանում որսի պաշտոնական սեզոնը սկսվում է օգոստոսի 27-ին և ավարտվում փետրվարի 27-ին: ԲՆ-ը ամեն տարի հրապարակում է որսալու ենթակա կենդանիների ցուցակը: Ըստ այդմ` թույլատրվում է որսալ աղվես, վայրի խոզ, նապաստակ լոր, քարակաքավ, արտույտներ, աղավնիներ, կեռնեխներ, մոխրագույն ագռավ, կաչաղակ և այլն:

Ի տարբերություն մարդկանց` գիշատիչները չունեն որսի թույլատրելիության ցանկ, կարգ ու սեզոն. լավ կլիներ, որ այդ կենդանիները, մինչև որսի սեզոնի սկսելը մի քանի որս անող պաշտոնյա ուտեին. համ իրենց ուտելիքը չէր պակասի, համ Կարենի, Արմենի նման անտառներում աննպատակ թափառող գավառականները չէին դատվի, համ էլ վարկով անասուններ գնած գյուղացիները չէին տուժի…Միևնույն է` պետությունն անզոր է գիշակեր պաշտոնյաների դեմ, ու շատ կուզենայի, որ գայլերն այս նյութը «կարդային», և ամեն մեկը գոնե մի մարզային բդեշխ կամ պաշտոնյա ուտեր…Այդ գայլերի դուռը «պահ-պահ»-ով ու գառներով էլ կարելի էր գնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում