Ամերիկյան Օհայո նահանգում անհայտ անձը Դեմոկրատական կուսակցության բաժանմունքի մուտքի մոտ մի կույտ գոմաղբ է լցրել։ Այս մասին փոխանցում է Fox News-ը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ցինցինատի քաղաքի մոտ՝ Ուորեն շրջանում։
«Մի՞թե ողջամիտ մարդը կարող էր նման բան անել։ Դա հակացուցված է»,-հայտարարել է այդ շրջանում կուսակցության նախագահ Բեթի Գոլդֆիլդը։
Հանրապետական կուսակցության տեղի բաժանմունքի ղեկավար Ջեֆ Մոնրոն հայտնել է, որ նրա կազմակերպությունը մասնակից չէ միջադեպին, և օգնություն առաջարկել գոմաղբի հավաքման գործում։
Տեղի ունեցածի փաստով հետաքննություն է անցկացվում։








































