Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում 1-03 շտաօպօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Գլինկայի 5 շենքի թիվ 33 բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու և կնոջ դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է ոստիկանութան էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկը, ում տված նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չկան:
Մանրամասները՝ shamshyan.com-ում










































