Երգչուհի Ադելը համաձայնվել է ամուսնանալ իր ընկերոջ՝ Սայմոն Քոննեկիի հետ, հայտնում է բրիտանական Mirror-ը: Զույգը միասին է արդեն 5 տարի, տղա ունի:
Թերթի աղբյուրը՝ զույգի ընկերը, հայտնել է, որ Ադելը և Սայմոնը իրենց որոշման մասին չեն բացականչի ողջ աշխարհով, իսկ հարսնացուի մատին «դուք հսկայական ադամանդ չեք տեսնի»:
Ադելը և Քոննեկին առայժմ պաշտոնական հայտարարություն չեն արել:









































