Կենտրոնական Իտալիայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտվորապես նույն վայրում, որտեղ եղել է հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած երկրաշարժինը՝ Նորչա, Պրեչի և Կաստելսանտանջելո-սուլ-Ներա քաղաքների միջև: Օջախը եղել է 10 կմ խորության վրա:
Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով զգալի փլուզումներ են գրանցվել ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնի մերձակա քաղաքներում:
Մասնավորապես, հաղորդվում է Նորչա քաղաքում եկեղեցիների փլուզման մասին:
Փրկարար ծառայությունները երկրաշարժից տուժած գոտիների ստուգում են սկսել: Զոհերի մասին տեղեկություն չկա:








































