Лента.ру-ն առաջարկում է դիտել, թե ինչպես են ժողովրդի ընտրյալներն ուժը խոսքից նախընտրում:
1. Թայվանի խորհրդարանում սա առաջին դեպքը չէ: Այս անգամ պատճառը նոր ԱԷԿ-ի կառուցման համար նախատեսված հանրաքվեն էր:
2. Նմանատիպ բախումներ պարբերաբար են տեղի ունենում Հարավային Կորեայի Ազգային ժողովում: Դրանցից ամենազանգվածայինը 2009 թ. է տեղի ունեցել, որին մի քանի հարյուր մարդ է մասնակցել, այնպես որ՝ առանց տուժածների այս կռիվը չի ավարտվել:
3. Մեկ այլ դաժան բախում էլ տեղի է ունեցել վենեսուելական խորհրդարանում՝ 2013 թ. ապրիլին: Կռվի մասնակիցներն ակտիվորեն գործածել են իրենց բռունցքները, որի հետևանքով էլ շատերն աչքերի տակ կապտուկներով են հեռացել խորհրադարանի շենքից:
4. Բոլիվիայում 2007 թ. կոնգրեսի ստորին պալատում նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների և հակառակորդների միջև իսկական «ճատամարտ» է տեղի ունեցել:
5. 2012 թ. դեկտեմբերին Մակեդոնիայի խորհրդարանի ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ ընդունել հաջորդ տարվա բյուջեի օրինագիծը և դրա համար ամենահարմար միջոցը բռունցքներ են համարել: Սակայն անվտանգության ծառայությունը նրանց շատ արագ դուրս է հանել դահլիճից, և օրինագիծը արդյունքում ընդունվել է:
6. Բախումներից խուսափել չի հաջողվել նաև ամերիկացի օրենսդիրներին: 2007թ. բախվել էին Օբամա նահանգի սենատորները:
7. Երբեմն քաղաքական գործիչները ծեծկռտուք են սարքում նաև խորհրդարանի շենքից դուրս: Այսպես, 2012 թ. հունիսին Հունաստանի ծայրահեղական «Ոսկե այգաբաց» կուսակցության անդամն ուղիղ եթերում հարձակվել էր մրցակից կուսակցությունը ներկայացնող երկու կանանց վրա:
8. Ավելի ուժեղ ծեծկռտուք էր տեղի ունեցել Սիրիայի պատերազմին նվիրված՝ Հորդանանի ուղիղ եթերի հեռուստաշոուի ժամանակ:
9. Ամենաանսովոր բախումը, սակայն տեղի է ունեցել 2006 թ. Չեխիայի այն ժամանակվա առողջապահության նախարարի և փոխվարչապետի միջև: Փոխվարչապետը նիստի ժամանակ, ընդհատելով իր ելույթը, հարվածել էր նախարարին, որից հետո երկուսն էլ սկսել էին հարվածել իրար:







































