Apple ընկերությունն իր սարքերի օգտատերերի մասին տվյալներ է փոխանցում ԱՄՆ-ի իշխանություններին՝ հետաքննություններ անցկացնելու համար: Ինչպես հաղորդում է TASS-ը, նման խոստովանությամբ հանդես է եկել iPhone սմարթֆոններ արտադրող ընկերության փոխնախագահ Լիզա Ջեքսոնն էլեկտրոնային նամակում, որը նա գրել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթային: Ուղերձը, որը հոկտեմբերի 26-ին հրապարակվել Է WikiLeaks կազմակերպության կողմից, թվագրված է 2015 թվականի դեկտեմբերի 20-ին, որում ասվում է՝ Apple-ը մտադիր Է այդ պրակտիկան շարունակել ապագայում:
«Խնդրում եմ, նկատի ունեցեք, որ Apple-ը շարունակելու Է աշխատանքն իրավապահ մարմինների հետ»,-ասված Է Լիզա Ջեքսոնի՝ շրջակա միջավայրի պահպանության, քաղաքականության և սոցիալական նախաձեռնությունների գծով ընկերության փոխնախագահի նամակում:
Այդ ուղերձը պատկանում է այն նամակների թվին, որոնք հաքերների կողմից հափշտակվել են Ջոն Փոդեսթայի Էլեկտրոնային փոստից եւ փոխանցվել WikiLeaks-ին։






































