Եվրոպայի մասնավոր հեռահաղորդակցության ընկերությունները առավել, քան ենթադրվում էր, ներգրավված են էլեկտրոնային լրտեսման գործում, որն անցկացնում են ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները՝ գրում են գերմանական լրատվամիջոցները:
Süddeutsche Zeitung թերթի տվյալով՝ էլեկտրոնային հետախուզության բրիտանական ծառայությունը, համագործակցելով ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հետ, օգտագործում է խոշոր ընկերությունների ռեսուրսները:
Խոսքը British Telecom, Verizon, Vodafone, Level 3 Interoute, Viatel և Global Crossing ընկերությունների մաւսն է: Գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ նրանք «Եվրոպայի ու աշխարհի մյուս շրջանների շուրջ ստեղծել են տվյալների հավաքման խիտ սարդոստայն»:







































