ԵՄ-ն մտադիր չէ քննարկել սիրիացի ապստամբներին եվրոպական զենք մատակարարելու հարցը՝ գրում է itar-tass-ը:
ԵՄ արտգործնախարարները մայիսի 28-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ձախողել էին Սիրիա զենքի մատակարարման էմբարգոյի ռեժիմը վերանայելու բանակցությունները: Նրանք չէին կարողացել փոխհամաձայնության գալ ոչ դրանց չեղյալ հայտարարման, ոչ երկարաձգման, ոչ էլ տեսքի փոփոխության հարցում: Էմբարգոյի գործողության ժամկետը լրացել է հունիսի 1-ին: Այդ պահից ԵՄ բոլոր երկրները իրավունք են ստացել ինքնուրույն որոշել՝ Սիրիա զենք մատակարարե՞լ, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա դրանց ճնշող մեծամասնությունը հայտարարել են, որ սիրիական հակամարտության գոտի զենք չեն մատակարարելու:









































