Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ են արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երկարացնել «մարդասիրական դադարը» Հալեպի ռմբակոծություններում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Մի քանի ժամով դադարն անիմաստ է»,-ասել է Օլանդը Մերկելի ու Պուտինի հետ հանդիպմանը։
Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները քննարկել են Սիրիայի իրավիճակը Պուտինի հետ Բեռլինում «նորմանդական ձևաչափով» հանդիպումից հետո, որի ժամանակ քննարկվել էր Ուկրաինայի արևելքի հակամարտությունը։
Գերմանիայի կանցերը Պուտինի հետ բանակցությունները բնութագրել է որպես «ծանր»։ Մերկելը քաղաքի ռմբակոծություններն անվանել է «անմարդկային և դաժան գործողություններ»։
Օլանդն իր հերթին հանդիպումից հետո անվանել է Հալեպում իրականացվող ավիահարվածները ռազմական հանցագործություն։
«Այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, ռազմական հանցագործություն է։ Գլխավոր պահանջներից մեկը Հալեպում ռմբակոծությունների դադարեցնում է ռեժիմի ուժերի և նրա դաշնակիցների կողմից»,-հայտարարել է Օլանդը։









































