Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 19-ին «Նարդարանի գործով» դատական գործընթացի ժամանակ նրա գլխավոր ֆիգուր, «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բագիրզադեն մեղադրանքներ է հնչեցրել իշխանությունների հասցեին.
«Նրանք Ադրբեջանը դիտարկում են որպես կոմերցիոն օբյեկտ։ Չկա որևէ գեղեցիկ տիրույթ, որը նրանք չցանկապետին։ Հեյդար Ալիևի ժամանակ չկար նման բան։ Հավատացյալների, կրոնի վրա ճնշումները, հիջաբի արգելքները սկսվեցին 2003 թվականից հետո։
Հավատացյալների վրա ճնշումները պայմանավորված են իշխանությունների ահով։ Վախկոտը չի կարող ունենալ առողջ մտածելակերպ։ Նավթի գնանկումը բացահայտեց իշխանությունների արատները։
Մենք պետք է շարունակենք պայքարը։ Հանուն ազատության մենք պետք է անցնենք բանտի միջոցով։ Նայե՛ք ժողովրդավար երկրներին։ Նրանք բոլորն էլ անցել են հեղափոխությունների միջոցով, շատերն իրենց զոհաբերել են, որովհետև ցանկացել են ապրել ազատ ու արժանապատիվ»։
2015 թվականի նոյեմբերի 26-ին Նարդարանում անցկացված հատուկ գործողության ժամանակ սպանվել է 6 մարդ, այդ թվում նաև 2 ոստիկան։ Տվյալ գործով կալանքի տակ է վերցվել մոտ 70 մարդ՝ հիմնականում «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ և կողմնակիցներ։
Նրանք մեղադրվում են բռնի ձևով սահմանադրական կարգը տապելելու փորձի, կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու համար։ Կան նաև այլ մեղադրանքներ։









































