Saturday, 04 07 2026
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Հայաստանն ու ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերը

2016 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը անդամ 6 պետությունների անունից ընդունեց հայտարարություն՝ դատապարտելով Հակահրթիռային համակարգերի զարգացումը… Ու թեև հայտարարության մեջ նշված չէ ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ ՆԱՏՕ-ի անունը, սակայն ակնհայտ է, որ բողոքի հասցեատերը հենց հյուսիատլանտյան դաշինքն է:

Զավեշտալի է

Նախ հարկ է նկատել, որ հակահրթիռային համակարգը բացառապես պաշտպանական համակարգ է, այն նախատեսված է հակառակորդի բալիստիկ հրթիռները օդում վնասազերծելու համար և դրա համար հարկավոր չէ թեկուզ մեկ զինվոր կամ, առավելևս, խաղաղ բնակիչ սպանել:

Հետևապես, ինքնին անհեթեթ է որևէ լուրջ սուբյեկտի կողմից բողոքել հակահրթիռային համակարգերի զարգացումից (եթե, իհարկե, չկա այդ պետությունները բալիստիկ հրթիռներով խոցելու մտադրություն): … Ըստ էության, պաշտպանական այդ համակարգերից բողոքելը նույնն է, ինչ բողոքել, որ որևէ մեկը զրահաբաճկոններ կամ հակագազեր է արտադրում:

Հետևապես, եթե մեկը բողոքում է դիմացինի պաշտպանական համակարգերից, ապա կարելի է վստահաբար պնդել, որ այդ բողոքողը խաղաղ մտադրություններ չունի:

Եվ այստեղ հարց է ծագում, թե այդ ի՞նչ է անում ՀԱՊԿ-ը  կամ Ռուսաստանը, որ արևմուտքում ու ՆԱՏՕ-ում լուրջ միջոցներ են ձեռնարկում Ռուսաստանից պաշտպանվելու համար:

Հայաստանն ի՞նչ գործ ունի

Այս տրամաբանությանը, անշուշտ, կարելի է հակափաստարկել այն, որ Ռուսաստանը մտահոգություն ունի, որ ՆԱՏՕ-ն կարող է հարձակվել իր վրա, իսկ ինքը չի կարողանա բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնել…  Բայց այստեղ երկու հարց է առաջ գալիս. նախ, ինչու՞ պիտի ՆԱՏՕ-ն հրթիռային հարված հասցնի ՌԴ-ին, և երկրորդ՝ ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստանը:

Հայաստանը 2005 թվականից հանդիսանում է ՆԱՏՕ-ի գործընկեր-պետություն և ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է խաղաղապահ առաքելություն: Հայաստանի բոլոր ուժային (այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը և այլն) կառույցները օգտվում են ամերիկյան ֆինանսական աջակցությունից:

Ավելին, ՀՀ Զինված ուժերը հենց ՆԱՏՕ-ի կազմում են իրականացնում խաղաղապահ առաքելություն Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում:

Այս լույսի ներքո բացարձակապես անհասկանալի է, թե ինչու՞ է Հայաստանը դատապարտում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տարածումը… Առավելևս, որ եթե անգամ չլիներ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, միևնույնն է, հազիվ թե Հայաստանը մտադիր է բալիստիկ հրթիռներով հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, որ խնդիր ունենա այդ դաշինքի հակահրթիռային համակարգերի հետ:

Համենայնդեպս, ստացվում է, որ հոկտեմբերի 14-ին Հայաստանը պաշտոնապես դեմ է արտահայտվել մի շարք (այդ թվում՝ գործընկեր) երկրների կողմից իրենց տարածքն ու բնակչությանը պաշտպանելուն ուղղված համակարգերի զարգացմանը:

Մնում է միայն հուսալ, որ Հայաստանի գործընկեր ՆԱՏՕ-ի անդամ պետությունները լուրջ չեն վերաբերվի Հայաստանի այդ դիրքորոշմանը, ըմբռնելով, որ այն արված է հյուսիսային ճնշումների ներքո:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում