Իրաքյան Al Sumaria հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին մասնակցելու է Սիրիայի վերաբերյալ այսօր Լոզանում կայանալիք միջազգային հանդիպմանը։
Հաղորդվում է, որ Իրաքի արտգործնախարարը Սիրիայի վերաբերյալ հանդիպմանը կմասնացի Ռուսաստանի ուղարկած համապատասխան հրավերից հետո։
Հայտնի է դարձել նաև, որ լոզանյան հանդիպմանը մասնակցելու է նաև Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Ռուսաստանը կողմ է արտահայտվել, որ հանդիպմանը մասնակցի նաև Եգիպտոսը։









































