ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում Է Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը:
Սիրիայում հակամարտության բոլոր կողմերը պետք է հասկանան, որ պատերազմն անհրաժեշտ է դադարեցնել, քանի որ այն սպառնալիք է ամբողջ աշխարհի համար՝ հայտարարել է Գուտերեշը CNN-ի հետ հարցազրույցում։
«Այդ պատերազմը կապված է գլոբալ ահաբեկչության հետ։ Ժամանակն է եկել…, որ միասին հասնենք հակամարտող կողմերի համար ըմբռնման, որ հակամատությունը պետք է դադարեցնել»,-ասել է նա։
Գուտերեշի խոսքով՝ դա հեշտ չի լինի և որոշ ժամանակ կպահանջի, սակայն դիվանագիտական կարգավորման ուղիների որոնումն անհրաժեշտ է։










































